Խաղաղության պայմանագիրը չի կարող լինել այն պարագայում, երբ մեր տարածքում գտնվում են ադրբեջանական զինված ուժերը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Կարծում եմ, որ խաղաղության պայմանագիրը կնքելիս մենք պետք է ունենանք մի իրավիճակ, երբ ռազմագերի չունենք: Դա մեր քաղաքական դիրքորոշումն է»,- ասաց Սիմոնյանը:
Հարցին, թե արդյոք որոշակի պատկերացում կա պայմանագրի տեքստի հետ կապված, Սիմոնյանը նշեց.
«Ընդհանուր պատկերացումն այն է, որը հրապարակվել է՝ միմյանց տարածքային ամբողջականության ճանաչում և միջազգային այլ դրույթների հիման վրա այն պայմանագրերը, որ աշխարհում գոյություն ունեն, ներառում են: Եթե կլինեն յուրահատկություններ, որոնք կոնկրետ մեր դեպքին են վերաբերում, ձեզ կասեմ, բայց այս պահի դրությամբ մենք հիմնական ստանդարտների ուղղությամբ ենք գնում»: