Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հրավիրել է հանդիպել Ռուսաստանում՝ հայտնում է РИА Новости-ն։
«Ես ուրախ եմ հրավիրել և՛ Ադրբեջանի ղեկավարին, և՛ Հայաստանի վարչապետին: Դուք կարող եք պայմանավորվել ժամկետի շուրջ, և, ինչպես ես հասկացա, այժմ հետաքրքրություն կա հանդիպելու Ռուսաստանում»,- ՌԴ նախագահն ասել է ԱՊՀ գագաթնաժողովում։
Պուտինը նշել է, որ դա կարող է լինել ցանկացած քաղաք՝ Սոչի, Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ՝ «ցանկացած տեղ, ցանկացած ժամանակ»։
Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ Ռուսաստանը մտադիր է Հայաստանին և Ադրբեջանին առաջարկել անցկացնել ևս մեկ եռակողմ գագաթնաժողով, և մոտ ապագայում նախատեսվում է համաձայնեցնել դրա ժամկետները։