ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 12-ին Վաշինգտոնում հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի խմբի Եվրոպա և Կենտրոնական Ասիա տարածաշրջանի փոխնախագահ Աննա Բյերդեի, տնօրենների խորհրդում Հայաստանը ներկայացնող գործադիր տնօրեն Կուն Դավիդսեի և Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Համաշխարհային բանկի խումբ համագործակցության օրակարգային հարցերն ու գործընկերային հարաբերությունների հետագա խորացման հնարավորությունները, այդ թվում՝ Համաշխարհային բանկի կողմից ՀՀ կառավարությանը տրամադրվող աջակցությանն առնչվող հարցեր: