Այսօր Փարիզի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է բանաձև՝ ի պաշտպանություն հայ ժողովրդի։ Այս մասին տեղեկանում ենք Ֆրանսիայում ՀՀ դեսպանության Ֆեյսբուքի էջից:
«Բանաձևով Փարիզը դատապարտում է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան՝ այն որակելով որպես միջազգային իրավունքի և մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ։
Փարիզի քաղաքային խորհուրդը կոչ է անում Ֆրանսիայի կառավարությանը՝ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի ղեկավարների նկատմամբ»,- ասված է գրառման մեջ: