Երևանի քաղաքապետարանից հիշեցնում են՝ 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքը, որի շրջանակում Երևանի համայնքային բյուջե կատարվող ցանկացած վճարում պետք է լինի միայն անկանխիկ ձևով:
Քաղաքացիները համայնքային բյուջեի նկատմամբ տեղական հարկերի, տուրքերի և վճարների գծով պարտավորությունները կարող են իրականացնել առցանց՝ www.Yerevan.am կայքի էլեկտրոնային ծառայություններ բաժնում, ինչպես նաև հետևյալ բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների բջջային հավելվածների միջոցով (Mobile Banking):
«Հայտնում ենք, որ կանխիկ եղանակով ձեր պարտավորությունների դիմաց վճարումը կարող եք իրականացնել Երևան քաղաքի վարչական շրջանների քաղաքացիների սպասարկման տարածքներում գործող «ՀայՓոստ» ՓԲԸ-ի գրասենյակներում և վճարային տերմինալների միջոցով, ինչպես նաև բանկերի սպասարկման գրասենյակներում:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Երևանի քաղաքապետարանի և «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի միջև 29.08.2022 թ. կնքված պայմանագրի համաձայն՝ Երևան համայնքի նկատմամբ տեղական հարկերի, տեղական տուրքերի, մատուցվող ծառայությունների դիմաց վճարների, համայնքին սեփականության իրավունքով պատկանող գույքի վարձակալությունից կամ օտարումից առաջացող պարտավորությունների վերաբերյալ տեղակատվությունը տրամադրվում է Վարկային բյուրոյին, և ձեր պարտավորությունների ժամանակին չկատարելը կարող է ազդել ձեր վարկունակության վրա:
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել Երևանի քաղաքապետարանի թեժ գիծ՝ 1-05, ինչպես նաև Երևանի վարչական շրջանների պատասխանատու բաժիններին՝ հետևյալ հեռախոսահամարներով»,- հայտնում են քաղաքապետարանից: