Լարված մթնոլորտում ընթացել է 44-օրյա պատերազմի ժամանակ մարտի դաշտը լքելու համար մեղադրվող մայոր Իշխան Վահանյանի գործով դատական նիստը:
4 ժամ հարցաքննվել է այդ ընթացքում դիվիզիայի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած գեներալ-մայոր Կարեն Առստամյանը:
Նա պնդել է՝ տեղյակ չի եղել, որ գումարտակը Խուռհատ սարում կապի միջոց չունի, վստահեցրել՝ այդ մասին իրեն չեն զեկուցել:
Առստամյանն ասել է նաև, որ արձակուրդում է եղել, չի իմացել, որ սեպտեմբերի 27-ին պատերազմ է սկսվելու։ Մինչդեռ դատարանում հարցաքննված մյուս վկան հակառակն է պնդել:
Մանրամասները՝ Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում: