Կառավարության նիստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, անդրադառնալով կենսաթոշակառուների՝ անկանխիկ առևտրի հետվճարման հետ կապված դինամիկային, հայտնեց, որ սեպտեմբերի համեմատությամբ եռապատկվել են ծավալները. արդեն ունենք շուրջ 1 մլրդ 400 մլն անկանխիկ գործարքներ, որոնցից 1 մլրդ 200 մլն-ը՝ ՀՀ տարածքում:
«Այսինքն՝ ամփոփելուց հետո 120 մլն դրամ մենք կվերադարձնենք մեր թոշակառուներին և նպաստառուներին»,- տեղեկացրեց Նարեկ Մկրտչյանը:
Նախարարն ասաց, որ բոլոր ցուցանիշները 50 տոկոսով աճ են գրանցել և՛ շահառուների թվի մեծացման առումով, և՛ գործարքների, ինչպես նաև միջին հետվճարի թվի առումով:
ՀՀ վարչապետ Նիկոլ փաշինյանը նշեց, որ POS-տերմինալները, որոնց միջոցով հնարավոր է անկանխիկ գործարք կատարել, բավարար չափով ՀՀ-ում տարածված չեն:
«Մենք խնդիր ունենք որ ՀՀ-ում. չլինի առևտրային կետ, որտեղ POS-տերմինալ չլինի, որպեսզի այս ծրագիրն իրականացվի»,- ասաց վարչապետը: