Հոկտեմբերի 12-ին, ժամը 20։19-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քուչակ գյուղի հուշարձանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 9-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Ա. Բ., ծնված 1993 թ․), «Toyota» (վարորդ՝ Յ. Ա., ծնված 1984 թ.) և «Lada Priora» (վարորդ՝ Վ. Գ., ծնված 1954 թ․) մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը (Ա. Հ., ծնված 1986 թ․) տեղի ուժերով տեղափոխվել է Ապարան քաղաքի ԲԿ, այնուհետև՝ Երևան քաղաքի «Արմենիա» ՀԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, տուժածներ Յ. Ա.-ին և Ա. Բ.-ին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս ևս հոսպիտալացվել են Ապարան քաղաքի ԲԿ, որտեղ գրանցվել է Ա. Բ.-ի մահը, իսկ Յ. Ա.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար: