ՀՀ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց Երևանի մետրոպոլիտենի հետագա զարգացման ռազմավարական նպատակները:
Այս կոնտեքստում նա հիշեցրեց, որ Աջափնյակ վարչական շրջանում մետրոյի նոր կայարան կառուցելու համար նախագծման աշխատանքները մեկնարկել են:
«Հստակ որոշումը կայացրել ենք, պիտի գնանք այս ճանապարհով»,- ասաց նա:
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն էլ նշեց.
«Նախագծող ընկերության հետ պայմանագիրը կա, 3 փուլից է բաղկացած: Առաջին փուլում նախատեսված էին երկրաբանական, բնապահպանական, օդերևութաբանական հետազոտություններ:
Ամբողջ նախագծի արժեքը 1 միլիարդ 848 միլիոն դրամ է: Կարծում ենք՝ բնականոն հունով կընթանա, 2024 թվականին կանցնենք շինարարությանը»: