Համաշխարհային անվտանգության ճարտարապետությունը պետք է վերանայվի. աշխարհում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական 5 անդամից բացի ուրիշ երկրներ էլ կան: Այս մասին Աստանայում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:
Նա հավելել է, որ Ուկրաինայում արդար խաղաղություն կարող է հաստատվել միայն դիվանագիտության միջոցով։
Էրդողանի խոսքով՝ Անկարան ցանկանում է, որ հնարավորինս արագ դադարեցվի արյունահեղությունը, և վերացվեն ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքները: