ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հանձնաժողովի նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանի հետ այցելել է ՀՀ ԶՈՒ N զորամաս՝ ծանոթանալու ուսումնավարժական հավաքներին և հանդիպելու հավաքների մասնակից զինծառայողների հետ:
Այցի ընթացքում զորամասի հրամանատարության հետ քննարկվել են հավաքներին, դրա կազմակերպմանը, ՄՈԲ ռեսուրսին վերաբերող, ինչպես նաև բազմաթիվ այլ խնդիրներ: