Ադրբեջանի հետ սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայման հետ կապված հարցերը դեռ քննարկվում են: Այս մասին «Լուրերին» հայտնել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը:
Նա տեղեկացրել է, որ այսօր Եվրամիությունից տեխնիկական խումբ կժամանի, որը կքննարկի հարցերը և փաստահավաք առաքելության չափանիշները:
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը տեղեկացրել էր՝ ԵՄ քաղաքացիական առաքելությունը գործունեություն է իրականացնելու Հայաստանի՝ Ադրբեջանի հետ ունեցած սահմանի երկայնքով՝ ՀՀ ինքնիշխան տարածքում: