Առաջիկա օրերին Իրանի հյուսիսարևմտյան հատվածում՝ Արաքսի շրջանում, կանցկացվեն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի լայնածավալ զորավարժությունները։ Այս մասին հայատարարել է ԻՀՊԿ ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Մոհամմադ Փաքփուրը:
Նա նշել է, որ լայնածավալ զորավարժություններն անցկացվում են տարեկան օրացույցի համաձայն և ԻՀՊԿ-ի ցամաքային զորքերի մարտունակության բարձրացման նպատակով՝ փոխանցում է ISNA գործակալությունը: