ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոն անհանգստություն է հայտնել հայ ռազմագերիների նկատմամբ բռնության մասին նոր հաղորդագրությունների կապակցությամբ:
«Խորապես մտահոգված ենք սեպտեմբերի 12-14-ի մարտական գործողությունների ժամանակ ռազմագերիների նկատմամբ բռնության մասին նոր հաղորդագրություններով։ Մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն լիարժեք և օբյեկտիվ քննության արդյունքում։ Հոկտեմբերի 4-ին Բաքվի կողմից 17 հայ ռազմագերիների վերադարձը զգալի և դրական քայլ էր»,- նշված է բյուրոյի Twitter-ի պաշտոնական միկրոբլոգում: