Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոն տեղեկացրել է Կիևի շրջանում կարևոր ենթակառուցվածքների վրա հարձակումների մասին։
Մասնավորապես, նշվում է, որ առավոտյան առնվազն երեք պայթյուն է որոտացել։
Լրատվամիջոցների տվյալով՝ Կիևում օդային տագնապ է հայտարարվել, գիշերային պայթյուններ են լսվել նաև Նիկոլաևի և Դնեպրոպետրովսկի տարածքներում: