«Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով հիմնանորոգվում է մայրուղուց Աստղաշեն և Պատարա համայնքներ տանող ավտոճանապարհը։
8․4 կմ երկարությամբ ճանապարհը սկիզբ է առնում Պատարա համայնքից և, անցնելով Աստղաշեն համայնքով, այդ թվում նաև համայնքի վարչական տարածքում կառուցվող նոր բնակավայրի հարևանությամբ, միանում Ստեփանակերտ-Դրմբոն մայրուղուն։
Հողային հիմքի և խճային շերտի կառուցումից հետո արդեն իրականացվում է երկշերտ ասֆալտապատումը։
Ճանապարհաշինական աշխատանքները կատարում է «Կապավոր» ՍՊ ընկերությունը։