Վերջին երկու օրվա ընթացքում ռուսական հրթիռները խոցել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների մոտ մեկ երրորդը։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի էներգետիկայի նախարար Հերման Գալուշչենկոն CNN-ի հետ հարցազրույցում։
Պաշտոնյան նշել է, որ պատճառներից մեկը Եվրոպա ուկրաինական էլեկտրաէներգիայի արտահանումն է, որն «օգնում է եվրոպական երկրներին տնտեսել ռուսական գազի ու ածխի հաշվին»։
Գալուշչենկոն ընդգծել է, որ Ուկրաինան փորձում է «արագ վերսկսել մատակարարումներն այլ աղբյուրներից»։ Նա նշել է, որ Ուկրաինայի էներգետիկ համակարգը «դեռ կայուն է», միաժամանակ կոչ է արել ապահովել հակաօդային պաշտպանության համակարգերով։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 11-ին ռուսական կողմը հրթիռային հարվածներ է հասցրել Ուկրաինայի տարբեր բնակավայրերի էներգետիկ և այլ կարևոր ենթակառուցվածքներին։