Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնի սեփականատիրոջ կողմից քանդվել է պայթյունի հետևանքով մասնակի կանգուն մնացած մասնաշենքը: Տարածքը մաքրվել է, շինարարական աղբը՝ տեղափոխվել:
Բարեկարգվելու է նաև հարակից մայթը:
Հոկտեմբերի 12-ից Քրիստափորի փողոցում («Սուրմալու» առևտրի կենտրոնի հարակից) տրանսպորտային միջոցների համար վերականգնվել է երկկողմանի երթևեկությունը: