Խարբերդի մասնագիտացված մանկատան գույքի ձեռքբերման նպատակով Ճապոնիայի դեսպանության և «Քեզ համար» հասարակական բարեգործական կազմակերպության միջև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներգրավվածությամբ դրամաշնորհի պայմանագիր է ստորագրվել: Արդյունքում Խարբերդի մանկատունը կապահովվի անհրաժեշտ գույքով, Ճապոնիայի կառավարությունը կտրամադրի ավելի քան 99 հազար դոլար։
Մասանորի Ֆուկուշիմա (ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան) - Այս ծրագիրը նաև համապատասխանում է հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման Հայաստանի Հանրապետության ազգային ծրագրին, որն ուղղված է նրանց իրավունքների պաշտպանությանը և կենսապայմանների բարելավմանը:
Գայանե Բալասանյան («Ձեզ համար» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ) - Սոցիալական պաշտպանության ոլորտում Հայաստանի և Ճապոնիայի կառավարությունների միջև կա չիրացված մեծ պոտենցիալ, և նախարար Նարեկ Մկրտչյանի գնահատմամբ` այս աջակցությունը ևս կնպաստի սոցիալական գործակցության սերտացմանը:
Նարեկ Մկրտչյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար) - Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Ճապոնիայի կառավարությանը այս աջակցության համար, որը, վստահ եմ, մեծապես կօգնի Խարբերդի մանկատան երեխաների խնամքը ավելի արդյունավետ դարձնել:
Խարբերդի մասնագիտացված մանկատան գույքը ևս Հայաստանում Ճապոնիայի դեսպանության աջակցությամբ էր գնվել 2006-ին: Տարիների ընթացքում մի քանի անգամ արդեն նորոգվել է: Այս անգամ մահճակալների հետ նաև շնչող ներքնակներ կլինեն:
Հարություն Բալասանյան (Խարբերդի մասնագիտացված մանկատան տնօրեն) - Հիմա 200 մահճակալ պետք է փոխվի, որից 20-ը երկհարկանի մահճակալներ են մեծ տղաների համար, և նաև կգնենք պահարաններ:
Ծրագիրը Ճապոնիայի դեսպանության աջակցությամբ կիրականացվի մեկ տարում: Մահճակալներից բացի, մանկատան 6 խմբասենյակում պատերին ամրացվող և առանձին պահարաններ կտեղադրվեն, ծրագրից կօգտվի 236 շահառու: