Ռեջեփ Էրդողանը կրկնապատկել է Հունաստան պոտենցիալ ներխուժման մասին իր սպառնալիքը՝ ասելով, որ Անկարան հարվածելու է բոլորին, ովքեր միջամտում են Թուրքիայի նպատակներին Էգեյան ծովում, Անկարան պատրաստ է հարված հասցնել «կեսգիշերին»՝ գրում է Express-ը:
Թուրքիան և Հունաստանը տասնամյակներ շարունակ վիճում են այն հարցի շուրջ, թե ով է վերահսկում Էգեյան ծովի կղզիները, իսկ Անկարայի և Լիբիայի միջև նավթի հետ կապված վերջին գործարքն էլ ավելի բորբոքեց դժգոհությունը: Էրդողանն այս շաբաթ Պրահայում կայացած հանդիպման ժամանակ ասել է, որ պատրաստ է զենք վերցնել Աթենքի և Թուրքիային «անհանգստացնող» բոլորի դեմ։
Անկարան ավելի վաղ հայտարարել էր, որ Տրիպոլիի հետ համաձայնագիր են կնքել Լիբիայի ազգային տարածքում ածխաջրածինների պաշարների համատեղ հետախուզման մասին: Սակայն Հունաստանը պատասխանել է, որ այդ հուշագիրը հունական ջրային իրավունքի խախտում է։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն էլ զգուշացրել է, որ ՆԱՏՕ-ի գծով Աթենքի գործընկերները «չեն կարող բարեկամություն ակնկալել», եթե աջակցեն այդ տարածքի նկատմամբ Հունաստանի ենթադրյալ վերահսկողությանը։