Թվիթերի իր էջում Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսին տեղեկացրել է. «Այսօր առավոտյան Զապորոժիեի ԱԷԿ-ի մեր թիմը տեղեկացրեց ինձ, որ կայանը հինգ օրվա ընթացքում երկրորդ անգամ զրկվել է արտաքին էներգամատակարարումից: Ռեզերվում գտնվող դիզելային գեներատորները ներկայումս ապահովում են էլեկտրաէներգիան միջուկային անվտանգության և պաշտպանական գործառույթների համար»,- ասվում է գրառման մեջ:
Երեկ կայացած Պուտին-Գրոսի հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահը հավատաստիացրել է, որ Մոսկվան պատրաստ է քննարկելու Զապորոժիեի ԱԷԿ-ի հետ կապված ցանկացած հարց և լուծել առկա խնդիրները:
«Այսօր միջուկային գործունեությունը չափից շատ է քաղաքականացվում, դա վտանգավոր է»,- ասել է Պուտինը: