Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ավտոհավաքակայանը համալրվել է 16 տոննա տարողությամբ 7 նոր բեռնատար և 2 ջրցան մեքենաներով: Առաջին խմբաքանակը ձեռք էր բերվել 2021 թվականին:
Ներկրված բեռնատարները մայրաքաղաքի վարչական բոլոր շրջաններում լուծելու են խնդիրներ, որոնք ավտոհավաքակայանի մեքենաների մաշվածության պատճառով նախկինում հնարավոր չէր լիարժեքորեն լուծել:
Բեռնատարները ոլորտի կարիքներին կծառայեն տարվա բոլոր եղանակներին: