Հոկտեմբերի 10-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում կայացել է Հայաստանի Հանրապետությունում 2022 թ. մարդահամարի նախապատրաստման և անցկացման Երևան քաղաքի հանձնաժողովի նիստը, որը նախագահել է ՏԿԵ նախարար, ՀՀ 2022 թ. մարդահամարի նախապատրաստման և անցկացման Երևան քաղաքի հանձնաժողովի նախագահ Գնել Սանոսյանը։
Նիստին մասնակցել են ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանը, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Ստեփան Մաչյանը, Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արամ Գուգարացը, վիճակագրական կոմիտեից այլ պաշտոնյաներ։
Նիստի օրակարգում ներառված էին մի շարք հարցեր։ Ներկայացվել են մարդահամարի կարևորությունը, նպատակը և անցկացման մեթոդը, քննարկվել մարդահամարի նախապատրաստման աշխատանքների ընթացքը, մարզային հանձնաժողովների և համայնքների ղեկավարների կողմից ցուցաբերվելիք օժանդակությանը վերաբերող հարցեր։
Նախարարն ընդգծել է 2022 թ. մարդահամարի նախապատրաստման և անցկացման աշխատանքները բարձր մակարդակով իրականացնելու անհրաժեշտությունը։