Աստանայում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի Ֆեյսբուքի էջից:
Հիշեցնենք՝ ռուսական կողմի նախաձեռնությամբ հոկտեմբերի 14-ին Աստանայում նախատեսված է Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: