Մենք միջոցներ ենք ձեռնարկում Ռուսաստանի այն քաղաքացիների նկատմամբ, որոնք ստացել են կարճաժամկետ շենգենյան վիզա՝ զբոսաշրջության, մշակույթի և սպորտի նպատակով։ Հոկտեմբերի 25-ից նրանց մուտքը Չեխիա կարգելվի՝ հայտարարել է երկրի ԱԳՆ ղեկավար Յան Լիպավսկին և հավելել, որ առաջին հերթին արգելքը կազդի Պրահայի միջազգային օդանավակայան ժամանող ռուսաստանցիների վրա։
Ֆինլանդիայի կառավարությունն ավելի վաղ հավանություն էր տվել ՌԴ-ից ժամանող զբոսաշրջիկների համար սահմանը փակելու գաղափարին։ Սակայն այս որոշումը չի ազդում մարդասիրական նկատառումներով երկիր մուտք գործող քաղաքացիների վրա։
Սկսել է գործել նաև Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի և Լեհաստանի որոշումը՝ արգելել ԵՄ այլ երկրներում շենգենյան վիզաներ ստացած ՌԴ քաղաքացիների մուտքը։
Հեղինակ՝ Աննա Հովհաննիսյան