Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը Ղրիմի կամրջի վրա պայթյունի նախապատրաստման փաստով տեսանյութեր և լուսանկարներ է հրապարակել:
Ըստ հաղորդագրության՝ ահաբեկչությունը կազմակերպել են Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության աշխատակիցները: Անվտանգության դաշնային ծառայության տվյալով՝ պայթուցիկ սարքը օգոստոսի սկզբին Օդեսայի նավահանգստից ուղարկվել է Բուլղարիայի Ռուսե քաղաք։
«Բեռի տեղափոխմանը ներգրավված են եղել Ուկրաինայի և Վրաստանի քաղաքացիներ, ինչպես նաև Հայաստանի մեկ քաղաքացի։ Կան ձերբակալվածներ»,- ասված է հայտարարության մեջ։
Հոկտեմբերի 8-ին հայտնի դարձավ, որ Ղրիմի կամրջի վրա բեռնատար ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցել: Ղրիմի Պետական խորհրդի խոսնակը տեղի ունեցածի համար մեղադրել է ուկրաինական կողմին: Վերջին տվյալով՝ միջադեպի հետևանքով զոհվել է չորս մարդ։