Ռուսական զանգվածային հրթիռային հարվածներից հետո, որոնք վնասել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների մոտ 30%-ը, զոհվել է 23 մարդ, վիրավորվել մոտ 100-ը, Կիևի խնդրանքով G7-ն արտակարգ նիստ է հրավիրվել։
Վիրտուալ գագաթնաժողովի արդյունքում «Մեծ յոթնյակի» երկրները խոստացել են Ուկրաինային ֆինանսական, հումանիտար, ռազմական, դիվանագիտական և իրավական օգնություն ցուցաբերել այնքան, որքան անհրաժեշտ է։
Բացի այդ, G7-ը նախազգուշացրել է Ռուսաստանին քիմիական, կենսաբանական կամ միջուկային զենքի կիրառման «լուրջ հետևանքների» մասին։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կոչ է արել տրամադրել ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր և կազմակերպել միջազգային դիտորդական առաքելություն Բելառուսի սահմանին:
G7-ի գագաթնաժողովը բարձրացրել է նաև Ուկրաինայի վերականգնման նպատակով ռուսական ակտիվների հնարավոր փոխանցման նպատակահարմարության հարցը։
Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Կարին Ժան-Պիեռը հնարավոր է համարել Ռուսաստանի միջոցների օգտագործումն Ուկրաինայի վերականգնման համար։
Կրեմլն Ուկրաինային Ռուսաստանի ակտիվների հնարավոր փոխանցման մասին G7-ի գաղափարը համարել է մաքուր բանդիտիզմ:
Մոսկվան արձագանքել է նաև Բելառուսի սահմանին միջազգային դիտորդական առաքելություն իրականացնելու՝ Զելենսկու առաջարկին: Ըստ ռուսական կողմի՝ եթե «Մեծ յոթնյակի» երկրներն ընդունեն Զելենսկու առաջարկը, դա կամրագրի հակամարտության կողմ լինելու նրանց կարգավիճակը, դիտորդներին կդարձնի «օրինական ռազմական թիրախներ»: