«Ավելի քան 15 մլն եվրո արժողությամբ հրթիռներ Նիդերլանդները կմատակարարի Ուկրաինային հակաօդային և հակահրթիռային պաշտպանության հետագա ամրապնդման համար։ Հրթիռների մատակարարումն իրականացվում է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի վերջին հարվածների ֆոնին»,- ասվում է Թագավորության պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:
Ավելի վաղ Նիդերլանդների պաշտպանության նախարար Կայսա Օլոնգրենը Բրյուսելում ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպման շրջանակում հայտարարել էր, որ իր երկիրը ծրագրում է Ուկրաինային ավելի շատ հրթիռներ և զինամթերք մատակարարել։ Նա նաև նշել էր, որ իրենք կշարունակեն Մեծ Բրիտանիա ուղարկել հրահանգիչների՝ ուկրաինացի զինվորականներին վերապատրաստելու համար։
Հեղինակ՝ Աննա Հովհաննիսյան