Էլեկտրոնային մեքենաների չինական արտադրողի կառուցած «թռչող մեքենան» առաջին հանրային թռիչքն է իրականացրել Արաբական Միացյալ Էմիրություններում: Ընկերությունն աշխատում է էլեկտրական ինքնաթիռը միջազգային շուկա դուրս բերելու ուղղությամբ:
Հոկտեմբերի 10-ին Դուբայում 90 րոպե տևողությամբ անօդաչու թռչող սարքի փորձնական թռիչքն արտադրողը բնութագրել է որպես «հաջորդ սերնդի թռչող մեքենաների կարևոր հիմք»:
«Մենք քայլ առ քայլ գնում ենք դեպի միջազգային շուկա: Սկզբում ընտրեցինք Դուբայ քաղաքը, քանի որ այն աշխարհի ամենանորարար քաղաքն է»,- ասել է ընկերության գլխավոր մենեջեր Մինգուան Քյուն։
Հեղինակ՝ Եվա Մինասյան