Եվրահանձնաժողովը խորհուրդ է տվել Բոսնիա և Հերցեգովինային տրամադրել Եվրամիության թեկնածուի կարգավիճակ, գրում է Financial Times-ը՝ վկայակոչելով Բրյուսելի աղբյուրները։
Հրատարակության համաձայն՝ այդ երկրի կարգավիճակի հարցը ծագել է հունիսին՝ Ուկրաինայի և Մոլդովայի թեկնածությունների քննարկման ժամանակ։ Մի քանի մայրաքաղաքներ, ներառյալ՝ Բեռլինը և Վիեննան, պնդել են, որ Բոսնիա և Հերցեգովինան չպետք է անտեսվի, քանի որ դա կարող է նպաստել երկրում անկայունությանը:
Այս երկիրն ունի աշխարհի ամենաբարդ սահմանադրական համակարգերից մեկը, նշում է թերթը՝ անդրադառնալով երկրի հնարավոր խնդիրներին եվրաինտեգրման գործընթացում։
Հեղինակ՝ Եվա Մինասյան