Երաշխիք չկա, որ Եվրոպան կհաղթահարի գալիք ձմեռը՝ ստորգետնյա գազի պահեստարաններում առկա պաշարներով՝ ասել է «Գազպրոմի» գործադիր տնօրեն Ալեքսեյ Միլլերը:
«Այն հարցին, թե Եվրոպան կգոյատևի՞ այսօր ստորգետնյա պահեստարաններ մղվող գազի ծավալով, թե՞ ոչ, պատասխանը շատ պարզ է. ոչ ոք որևէ երաշխիք չի կարող տալ»,- ասաց նա։
Եվրոպան սաստիկ սառնամանիքների դեպքում կարող է օրական մոտ 800 մլն խորանարդ մետր գազի պակասի առաջ կանգնել։ Նույնիսկ Եվրոպայում տաք ձմռան դեպքում մեկ շաբաթ կարող է սաստիկ ցուրտ լինել, ինչը բավական է ամբողջ քաղաքներ ու հողեր սառեցնելու համար։ Նա հիշեցրել է, որ «Գազպրոմը» ձմեռային պիկ օրերին եվրոպական շուկա է մատակարարել օրական 600 միլիոն խորանարդ մետրից մինչև 1,7 միլիարդ խորանարդ մետր գազ։ «Եթե խոսենք մատակարարումների գագաթնակետային ծավալների մասին և խոսենք այն մասին, թե որքան գազ կբացակայի օրական հաշվեկշռում, ապա եվրոպացի փորձագետներն աստղաբաշխական թիվ են նշում՝ 800 միլիոն խորանարդ մետր գազը կարող է չբավականացնել Եվրոպային անոմալ սաստիկ ցրտերի ժամանակ: Դա Եվրոպայի օրական սպառման մեկ երրորդն է»,- ընդգծել է նա։
Հեղինակ՝ Էլինա Իշխանյան