Հունգարիան չի աջակցի Եվրամիությունում ռուսական գազի գնի սահմանաչափի ներդրմանը, քանի որ նման քայլը սպառնալիք կստեղծի երկրի էներգետիկ անվտանգության համար։ Այդ մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն՝ Պրահայում ԵՄ երկրների էներգետիկ գերատեսչությունների ղեկավարների հանդիպման ժամանակ։
«Մենք չենք փոխել մեր դիրքորոշումը, ռուսական գազի գնի արհեստական շեմ սահմանելը վնասակար է, վտանգավոր և վտանգում է Հունգարիայի էներգամատակարարումը: Հետևաբար, մենք դրան ոչ մի կերպ չենք աջակցում»,- ասել է Սիյարտոն:
Հեղինակ՝ Էլինա Իշխանյան