ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ շուտով քայլեր կձեռնարկվեն, քանի որ Սպիտակ տունը վերանայում է Սաուդյան Արաբիայի Թագավորության հետ իր հարաբերությունները:
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը նախազգուշացրել է Սաուդյան Արաբիային, որ սպասեն «հետևանքների» այն բանից հետո, երբ Թագավորության և Ռուսաստանի գլխավորած նավթարդյունահանող երկրների համաշխարհային կարտելը հայտարարել է, որ կկրճատեն նավթի արդյունահանումը՝ չնայած Վաշինգտոնի առարկություններին:
Նրա խոսքը հաջորդել է դեմոկրատական սենատոր Մենենդեսի՝ Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունները սառեցնելու մասին հայտարարությանը։
«Ես չեմ պատրաստվում խոսել այն մասին, թե ինչ եմ մտածում անել: Բայց կլինեն հետևանքներ այն ամենի համար, ինչ նրանք արել են Ռուսաստանի հետ համատեղ»,- ասել է Բայդենը CNN-ի հետ հարցազրույցում:
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ ՕՊԵԿ+ խումբը հայտարարել է, որ կնվազեցնի նավթի արդյունահանման քանակն օրական 2 մլն բարելով:
Նավթի աշխարհի առաջատար արտահանող Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ որոշումը նպատակ ունի կայունացնել նավթի շուկան, ոչ թե բարձրացնել գները։
Հեղինակ՝ Աննա Հովհաննիսյան