Ավելի քան 50 երկիր այսօր կհավաքվի Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի վեհաժողովի շրջանակներում քննարկելու Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ամրապնդման հարցը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, խոսելով դաշինքի անդամ երկրների պաշտպանության նախարարների երկօրյա վեհաժողովի մասին, դաշնակիցներին հորդորել է տրամադրել հակաօդային պաշտպանության հետագա մեթոդներ:
«Ուկրաինան թափ է հավաքում և շարունակում է զգալի ձեռքբերումներ ունենալ, մինչդեռ Ռուսաստանն ավելի ու ավելի է դիմում խաղաղ բնակչության և կարևոր ենթակառուցվածքների վրա սարսափելի և անկանոն հարձակումների: Ռուսաստանի հրթիռային հարվածները թույլ կետի ցուցիչ են և ցույց են տալիս իրականությունը, իսկ նախագահ Վլադիմիր Պուտինն այլընտրանքային տարբերակներ է մշակում»,- ասել է նա:
«Իրականությունն այն է, որ նրանք չեն կարողանում առաջընթաց գրանցել մարտի դաշտում. Ռուսաստանը փաստացի պարտվում է»,- ասել է Ստոլտենբերգը։
Գլխավոր քարտուղարը նշել է, որ թեև դաշինքը որևէ փոփոխություն չի տեսել Ռուսաստանի միջուկային դիրքորոշման մեջ, այն զգոն է և հաջորդ շաբաթ շարունակելու է միջուկային պատրաստության իր տարեկան վարժանքները։
Ստոլտենբերգը խոստացել է ուժեղացնել կարևոր ենթակառուցվածքների անվտանգությունը՝ ի պատասխան «Հյուսիսային հոսք» խողովակաշարերի վրա հարձակման՝ ասելով, որ ՆԱՏՕ-ն արդեն կրկնապատկել է իր ներկայությունը Բալթիկ և Հյուսիսային ծովերում՝ հասցնելով այն ավելի քան 30 նավի:
«Դաշնակիցների հույժ կարևոր ենթակառուցվածքների դեմ կանխամտածված հարձակումը կարժանանա միասնական և վճռական պատասխանի»,- նախազգուշացրել է նա:
Հեղինակ՝ Եվա Մինասյան