Վալանսի քաղաքապետ և Օվերն-Ռոն-Ալպ շրջանի ֆինանսների, ընդհանուր կառավարման և մարդկային ռեսուրսների գծով փոխնախագահ Նիկոլա Դարագոնն իր պատվիրակության, ՀԲԸՄ Վալանսի նախագահ Քևին Մարգարյանի և հայ համայնքի այլ ներկայացուցիչների հետ հանդիպել է գլխավոր հանձնակատարի Զարեհ Սինանյանի հետ։
Զարեհ Սինանյանը շնորհակալություն է հայտնել հյուրերին այս դժվարին օրերին Հայաստան ժամանելու և Ֆրանսիայի մշտական աջակցության համար։
Գլխավոր հանձնակատարը ներկայացրել է գրասենյակի նպատակները, որոնք ներառում են սփյուռքի և Հայաստանի միջև կապերի ամրապնդումը և հետագա համագործակցության հնարավորությունները:
Նիկոլա Դարագոնն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին և հայ ժողովրդին:
Սա նրա չորրորդ պաշտոնական այցն է Հայաստան, և Վալանսը Իջևանի հետ քույր քաղաք է։ Կողմերը պայմանավորվել են առաջիկայում շարունակել համագործակցությունը։