Վաշինգտոնում գնդակոծել են ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատան ծառայողական ավտոմեքենան: Այս մասին հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունից։
«Դեպքի առնչությամբ դիվանագիտական առաքելությունն անմիջապես տեղեկացրել է ԱՄՆ համապատասխան կառույցներին, հակառակ կողմին ներկայացվել են լուսանկարներ և տեսախցիկների ձայնագրությունները՝ միջադեպի կապակցությամբ: ԱԳՆ է հրավիրվել երկրում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը, նրան հայտնել են ադրբեջանական կողմի լուրջ մտահոգությունն ու դժգոհությունը, և պահանջվել է ապահովել Ադրբեջանի դիվանագիտական առաքելության անվտանգությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հեղինակ՝ Էլինա Իշխանյան