Սևանի քրեական հետախույզները հոկտեմբերի 5-ին ուժեղացված ծառայություն էին իրականացնում, որի ընթացքում էլ իրացրին թմրանյութ ապօրինի պահելու և ապօրինի զինամթերք կրելու վերաբերյալ օպերատիվ տեղեկությունը:
Երեկոյան ժամը 9-ին Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի մոտակայքում նրանք ձերբակալեցին և բաժին տեղափոխեցին Արարատի մարզի բնակիչ, 50-ամյա մի տղամարդու: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեցին կաթուցիչներ, թղթե փաթեթ` կանեփանման զանգվածով, պայթուցիչով նռնակ, դանակ, հեռադիտակ և այլն: Ըստ նրա՝ կաթուցիչներում և թղթե փաթեթում մարիխուանա է, նռնակը բերել է Արցախյան վերջին պատերազմից հետո, իսկ հեռադիտակն ու դանակը գնել է խանութից:
Նշանակվել են փորձաքննություններ, հանգամանքները պարզվում են: