Վաշինգտոնը բացասական է արձագանքել անցյալ շաբաթ ՕՊԵԿ+ - ի ընդունած որոշմանը, որով կազմակերպությունը օրական 2 մլն բարելով կրճատում է նավթի արդյունահանումը՝ գրել է The Guardian-ը:
ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը քննադատել է Մուհամեդ բին Սալմանի որոշումը՝ այն համարելով «օգնություն Ուկրաինայում Պուտինի պատերազմին ՕՊԵԿ+ կարտելի միջոցով»:
«Ես Էր Ռիադի հետ ոչ մի համագործակցության մեջ չեմ մտնի, քանի դեռ Թագավորությունը չի վերանայել իր դիրքորոշումն Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ։ Բավական է»,- ասել է նա: