Այսօր Նոր Նորք վարչական շրջանում միանգամից 6 ապօրինի շինություն է քանդվել՝ Սաֆարյան փ. 10/2, Գալշոյան փ. 8/1, Վիլնյուսի փ. 64/3, Դ. Մալյան փ. հ. 5 հասցեներին հարակից տարածքներում, ինչպես նաև ինքնակամ շինություն Թ. Կրպեյանի անվան այգու վերջնամասում:
Բոլոր շինությունները կառուցված են եղել համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքներում:
Ավելի վաղ քաղաքացիները զգուշացվել և տուգանվել են վարչական իրավախախտումների մասին օրենսդրությամբ սահմանված կարգով: Քաղաքացիներին հորդորել են նաև սեփական ուժերով ապամոնտաժել կառույցները: Աշխատանքներն իրականացվել են քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակիցների, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ուժերով և ՀՀ ոստիկանության աջակցությամբ:
Ստուգայցերը բոլոր վարչական շրջաններում լինելու են շարունակական: Հայտնաբերված ապօրինի ցանկացած կառույց ապամոնտաժվելու է: