ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել «ՊԵՐՃ ԵՎ ՏԻԳՐԱՆ» (Արարատի մարզ, Լանջազատ համայնք) սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող զովացուցիչ ըմպելիքի արտադրամասում։
Վերահսկողության արդյունքում պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները, մասնավորապես՝
• արտադրական հատվածը չի համապատասխանել հիգիենայի պահանջներին.
• հատակների, պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, որոնք հնարավոր կլինի լվանալ և, անհրաժեշտության դեպքում, ախտահանել.
• տեխնոլոգիական սարքավորումները և գույքը պատշաճ չեն մաքրվել և ախտահանվել, չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ կենդանիների, միջատների մուտքը արտադրամասի տարածք կանխելու համար.
• սննդամթերքի հետ անմիջական շփում ունեցող աշխատակիցները ենթարկված չեն եղել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների, չեն ունեցել սանիտարական գրքույկներ:
Կազմակերպության արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ խախտումներն ու թերացումները վերացնելու համար: