Իսրայելի և Լիբանանի առաջնորդներն ընդհանուր առմամբ համաձայնել են ԱՄՆ-ի միջնորդությամբ առաջարկված գործարքին, որը թույլ կտա երկու երկրներին շահագործել Արևելյան Միջերկրականի գազի հանքավայրերը՝ վերջ դնելով ծովային սահմանի շուրջ տասնամյակների վեճին, թուլացնելով աճող ռազմական լարվածությունը և ապահովելով խիստ անհրաժեշտ նյութը: Համաձայնագիրը պետք է պաշտոնապես հաստատվի երկու երկրներում:
Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդն այդ կապակցությամբ ասել է. «Այս որոշումը կամրապնդի Իսրայելի անվտանգությունը, միլիարդներ կներդնի Իսրայելի տնտեսության մեջ և կապահովի մեր հյուսիսային սահմանի կայունությունը»: Սա երկու երկրների միջև սահմանագծման առաջին համաձայնագիրն է։
Լիբանանի ղեկավարները դեռ պետք է պաշտոնական հայտարարություն անեն գործարքի վերաբերյալ, սակայն նախագահ Միշել Աունը Թվիթերի իր միկրոբլոգում գրել է. «Առաջարկի վերջնական տարբերակը գոհացուցիչ է Լիբանանի համար, համապատասխանում է նրա պահանջներին և պահպանում է իր բնական հարստության իրավունքները»: