ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:
Կողմերը քննարկել են հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած Փաշինյան-Միշել-Մակրոն-Ալիև քառակողմ հանդիպման արդյունքները, ինչպես նաև տարածաշրջանում տիրող իրավիճակը:
Բորելը Բայրամովին տեղեկացրել է Եվրոպական միության առաքելության նախապատրաստման մասին: Նա բարձր է գնահատել պրահյան հանդիպման արդյունքները, ընդգծել ԵՄ` տարածաշրջանում կայունությանն ու խաղաղությանը հավատարիմ լինելը: