ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նիստում Ուկրաինայի ներկայացուցիչ Սերգեյ Կիսլիցան Ռուսաստանին անվանել է «ահաբեկչական պետություն»՝ ուկրաինական խոշոր քաղաքներին, այդ թվում՝ մայրաքաղաք Կիևին հրթիռային հարվածներ հասցնելու համար։ Դիվանագետը հավելել է, որ իր ընտանիքը նույնպես տուժել է հրթիռային հրավածներից:
Ռուսաստանի ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան նշել է, որ Մոսկվային մեղադրում են, երբ վերջինս փորձում է պաշտպանել Ուկրաինայի արևելքում իր հայրենակիցներին:
ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինն իր Telegram ալիքում գրել է. «Կիևի ռեժիմը դարձել է ահաբեկչական։ Արևմտյան երկրների քաղաքական գործիչները, որոնք աջակցում են Զելենսկու ռեժիմին, հովանավորում են ահաբեկչությունը, իսկ Կիևի ռեժիմը դարձել է ահաբեկչական։ Այդ կապակցությամբ ցանկանում եմ հիշեցնել ամբողջ աշխարհում հայտնի կանոնը. ահաբեկիչների հետ չեն պայմանավորվում»: