Ուկրաինան դադարեցրել է էլեկտրաէներգիայի արտահանումը՝ հայտնել են էներգետիկայի նախարարությունից։
«Ռուսաստանի հրթիռային հարձակումները, որոնք վնասել են էլեկտրական ենթակայանները, ստիպում են Կիևին հոկտեմբերի 11-ից դադարեցնել էլեկտրաէներգիայի արտահանումը՝ կայունացնելու սեփական էներգահամակարգը»,- պարզաբանել են կառույցում։
Երկրի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից էլ տեղեկացրել են, որ Ուկրաինայի ավելի քան 300 բնակավայր մնացել է առանց էլեկտրականության։
Նշվում է նաև, որ նախօրեին տեղի ունեցած պայթյունների հետևանքով առաջացած 30 հրդեհ մարվել է։