ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը թվիթերյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցին:
«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում ողջունել եմ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պաշտոնական բանակցություններում առաջընթացը։ Բանակցությունների միջոցով կնքված համաձայնագիրը տևական խաղաղության միակ ճանապարհն է»,- գրել է նա: