Գերմանիայի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել «Հյուսիսային հոսք-1» և «Հյուսիսային հոսք-2» գազատարներում տեղի ունեցած միջադեպերի հանգամանքների վերաբերյալ՝ հայտնում են արևմտյան լրատվամիջոցները՝ վկայակոչելով Գերմանիայի դատախազության ներկայացուցչին։
Նա նշել է, որ հետաքննությունը լրացուցիչ տեղեկություններ կհավաքի միջադեպերի վերաբերյալ։ Սեպտեմբերի 26-ի գիշերը «Հյուսիսային հոսք-2» խողովակաշարի գծերից մեկում արտահոսք է սկսվել։ Դա տեղի է ունեցել Դանիայի բացառիկ տնտեսական գոտում՝ Բորնհոլմ կղզուց հարավ-արևելք։ Գազի արտահոսք է գրանցվել նաև Բորնհոլմից հյուսիս-արևելք գտնվող «Հյուսիսային հոսք-1»-ի երկու գծերից։
Հեղինակ՝ Կարեն Սիմոնյան