Ղրիմի կամրջի վրա բեռնատար է պայթեցվել՝ հայտնել են Ռուսաստանի Ազգային հակաահաբեկչական կոմիտեից, տեղեկացրել՝ պայթյունի հետևանքով գնացքի վառելիքի յոթ բաք է հրդեհվել:
Ղրիմի հետ երկաթուղային հաղորդակցությունը, ինչպես նաև ավտոմեքենաների երթևեկությունը կամրջով դադարեցվել է մինչև արտակարգ պատահարի հետևանքների վերացումը:
Ղրիմի քաղխորհրդի խոսնակ Վլադիմիր Կոնստանտինովը վստահեցրել է՝ կամրջի վնասված հատվածներն օպերատիվ կերպով կվերականգնվեն: Միջադեպի համար նա մեղադրել է ուկրաինական կողմին:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ Ղրիմի կամրջի վթարի հետ կապված կառավարական հանձնաժողով կստեղծվի: