Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն արձագանքել է իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հայտարարությանը, թե աշխարհը կանգնած է միջուկային պատերազմի վտանգի առջև:
«Ես միշտ հրաժարվել եմ մասնակցել քաղաքական հնարքների և մտացածին երևույթների շուրջ քննարկումներին, հատկապես երբ խոսքը վերաբերում է միջուկային զենքին: Այս հարցում մենք պետք է շատ զգույշ լինենք»,- նշել է Մակրոնը:
Ավելի վաղ Միացյալ Նահանգների նախագահը նշել էր, որ Ռուսաստանի նախագահը չի կատակում, երբ խոսում է միջուկային, կենսաբանական կամ քիմիական զենքի կիրառման մասին:
ԱՄՆ նախագահն օգտագործել է «արմագեդոն» եզրույթը՝ հավելելով, որ Պուտինի կողմից ցածր հզորության միջուկային մարտավարական զենքի հնարավոր օգտագործումը կարող է ոչնչացնել աշխարհը: