Արտահերթ նիստում ԿԸՀ նախագահ ընտրվեց Վահագն Հովակիմյանը: Այս մասին հայտնեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը:
Ազգային ժողովի 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 65-ը:
Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ կողմ 65, դեմ 0:
Հիշեցնենք, որ Հովակիմյանի թեկնածությունն առաջադրել էր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:
2021 թվականից մինչև վերջերս նա ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալն էր: