Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանն այսօր հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկվել են Ուկրաինայում ծավալվող վերջին իրադարձությունները։
«Բանակցությունների ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունների բարելավմանը նպաստող հարցեր, ինչպես նաև Ուկրաինայում վերջին զարգացումները։ Նախագահ Էրդողանը հաստատել է, որ Թուրքիան պատրաստ է իր ներդրումն ունենալ ուկրաինական հարցի խաղաղ լուծման մեջ՝ ի շահ բոլոր կողմերի»,- հայտնել են Էրդողանի գրասենյակից։